Category: Հասարակագիտություն

Երազի մասին Հասարակագիտություն 28․04․23

Երազ, պատկերների, մտքերի, զգացմունքների և զգացումների հաջորդականություն, որը անկախ մեր կամքից տեղի է ունենում քնի որոշակի փուլերում[1]։ Երազների նպատակն ու բովանդակությունը ամբողջովին բացահայտված չէ, չնայած այն եղել է գիտական, փիլիսոփայական և կրոնական ուսումնասիրության առարկա մարդկության պատմության ընթացքում։ Երազի մեկնաբանումը դա երազներից ինչ-որ իմաստ քաղելու փորձ է։ Երազների գիտական ուսումնասիրությունը կոչվում է օնեիրոլոգիա (հունարեն՝ oneiron – «երազ» և հունարեն՝ logia- «ուսումնասիրություն»)[2]։

Երազները հիմնականում տեղի են ունենում քնի արագ աչքի շարժման (REM) փուլում, երբ ուղեղի ակտիվությունը մեծ է և նման է արթուն լինելուն։ REM քնի փուլի ընթացքում տեղի է ունենում աչքերի անընդհատ շարժում։ Երբեմն երազ կարելի է տեսնել նաև քնի այլ փուլերում, սակայն այս երազները ավելի աղոտ են և լավ չեն հիշվում[3]։ Երազների երկարությունը տարբեր է. դրանք կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև մոտ 20-30 րոպե[3]։ Ավելի հավանական է հիշել երազը, եթե մարդուն արթնացնում են երազի REM փուլում։ Միջին հաշվարկով մարդը մի գիշերվա ընթացքում կարող է տեսնել 3-5 երազ, բայց երբեմն դրանց թիվը կարող է հասնել 7-ի[4]. այնուամենայնիվ շատ երազներ անմիջապես կամ արագ մոռացվում են[5]։ Երազները ավելի երկար են տևում խորը քնելու ընթացքում։ 8 ժամ քնելու դեպքում հիմնականում երազ տեսնում ենք REM փուլի ընթացքում[6]։

Երազի նշանակության մասին կարծիքները տարբերվել են մշակույթից մշակույթ և փոխվել ժամանակի ընթացքում։ Շատերը հաստատում են Զիգմունդ Ֆրոյդի երազների տեսությունը – երազները բացահայտում են թաքնված ցանկություններն ու զգացմունքները։ Կան նաև այլ հայտնի տեսություններ այն մասին, որ երազները օգնում են հիշողության ձևավորմանն ու խնդիրներ լուծելուն, կամ դրանք ուղեղի հանկարծակի ակտիվացման արդյուք են[7]։

Զիգմունդ Ֆրոյդը, ով զարգացրել է հոգեվերլուծության հոգեբանական սկզբունքի տեսությունը, գրել է երազների տեսության և դրանց մեկնաբանությունների մասին վաղ դեռևս 1900-ականներին[8]։ Նա բացատրել է երազը որպես մարդու ցանկությունների և անհանգստությունների արտահայտում, որը հիմնականում կապված է մանկության տարիների ճնշված հիշողությունների ու սևեռուն մտքերի հետ։ Նա նաև ասում էր, որ ամեն երազ, անկախ իր բովանդակությունից, իրենից ներկայացնում է սեռական լարվածության թուլացում[9]։ Իր «Երազների մեկնաբանություն» (1899) աշխատության մեջ Ֆրոյդը զարգացրել է երազներ մեկանաբանելու հոգեբանական տեխնիկան և մշակել է մի շարք ուղեցույցներ հասկանալու երազների մեջ հանդիպող սիմվոլները։ Մեր ժամանակներում երազները կապվում են անգիտակցական մտքի հետ։ Դրանք կարող են տարբերվել սովորականից մինչև սյուրռեալիստական և տարօրինակ։ Երազները կարող են լինել վախ առաջացնող, հուզիչ, կախարդական, մելանխոլիկ, արկածային և սեռական բնույթի։ Երազում տեղի ունեցող իրադարձությունները երազը տեսնողի հսկողությունից դուրս են։ Սա չի վերաբերում միայն գիտակցված երազատեսությանը, որտեղ մարդը գիտակցում է, որ երազ է տեսնում[10]։ Երազները կարող են երբեմն ստեղծագործական միտք պարգևել մարդուն կամ ոգեշնչել վեջինիս[11]։

Ուսուցման մեթոդներ և հնարներ 21․02․23

Փոխներգործուն մեթոդները պետք է կիրառել ուսուցման գործընթացի այն հատվածում, երբ անհրաժեշտ է զարգացնել սովորողի մտածողությունը, ճանաչողական ակտիվությունը, հաղորդակցական կարողությունը։ Փոխներգործուն մեթոդներով ուսուցումը հնարավորություն է տալիս դասապրոցեսի ընթացքում մասնակցելու ողջ դասարանին, քանի որ ուսուցչի կողմից չի մատուցվում պատրաստի գիտելիքները, այլ հնարավորություն է տրվում սովորողներին ակտիվացնել իրենց գիտելիքները, հիշողությունը, ինչպես նաև պրակտիկտիկորեն ձեռքբերել նորանոր գիտելիքներ և հմտություններ։

Փոխներգործուն ընթերցանության նշաններ

Փոխներգործուն ընթերցանության ռազմավարության քայլերն են․

Սովորողներին համառոտ ներկայացնել ընթերցանության համար նախատեսված առաջադրանքը։

Կազմել փոխներգործուն ընթերցանության ուղեցույց ՝ զույգերով կամ խմբերով լրացնելու համար։

Սովորողները տեքստը կարդալով համապատասխան նշաններով լուսանցքում նշում են առանձին նախադասություններ կամ պարբերություններ։

Կիրառվող նշաններն են․

ինչն արդեն սովորողին հայտնի է

ինչն է կարդացողի համար հետաքրքիր ու անսպասելի

ինչն է հակասում կարդացողի պատկերացումներին

կարդացողը ցանկանում է մանրամասն իմանալ ինչ-որ բանի մասին

Հնգյակի մեթոդ

Հնգյակի մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս առկա գիտելիքները հանրագումարի բերել, մի քանի բառով ներկայացնել մտքերը, պատկերացումները։ Այս մեթոդով աշխատելիս դասարանը պետք է բաժանել զույգերի և յուրաքանչյուր զույգ տրված թեմայով պետք է գրի հնգյակը։ Հնգյակ գրելու քայլերն են․ 1․առաջին տողը մեկ բառ է, որը նկարագրում է հասկացությունը (գոյական) 2․երկրերդ տողը հասկացությունը բնութագրող երկու բառ է (ածականներ) 3․երրորդ տողը բաղկացած է երեք բառից, որորնք արտահայտում են հասկացության հետ կապված գործողություններ (դերբայներ) 4․չորրորդ տողը ներկայացնում է չորս բառից կազմված մի արտահայտություն, որով հասկացության նկատմամբ դրսևորվում է զգացմունքը կամ վերաբերմունքը 5․վերջին՝ հինգերորդ տողը մեկ հոմանիշ բառ է, որն այլ կերպ է արտահայտում նույն հասկացությունը։

ԳՈւՍ (Գիտեմ-Ուզում եմ սովորել-Սովորել եմ)

ԳՈւՍ (անգլ.՝ KWL table or KWL chart) մեթոդը երեք սյունյակից բաղկացած մի աղյուսակ է և կարդալու ընթացքում կարող է դառնալ սովորողի ուղեցույցը[1]․։

Այս մեթոդի քայլերը․

Գլխավոր թեման գրել ԳՈւՍ աղյուսակի վերևում։ Սովորողներին հարցնել, թե ինչ գիտեն դասի թեմյի մասին։ Նրանց ասածները գրի առնել աղյուսակի առաջին՝ «Գ- Ի”նչ գիտեն արդեն» սյունակի մեջ։

Սովորողներին հարցնել, թե թեմայի հետ կապված ինչ հարցեր ունեն, և գրանցել դրանք աղյուսակի «Ու- Ի”նչ են ուզում սովորել» սյունակի մեջ, օգնել դասակարգել հարցերը։

Հանձնարարել կարդալ ընտրված հատվածը և գտնել այն մասերը, որոնք պատասխանում են կազմած հարցերին։

Կարդալն ավարտելուց հետո լրացնել երրորդ սյունյակը «Ս- Սովորել եմ»

Մտածիր-զույգ կազմիր-հաղորդիր

Այս մեթոդական հնարի քայլերը․

Առաջին փուլում ասովորողներն ինքնուրույն մտածում են առաջադրանքի շուրջ

Երկրորդ փուլում զույգերով քննարկում են իրենց տեսակետը։

Երրորդ փուլում զույգերն իրենց տեսակետը ներկայացնում են ամբողջ դասարանին։

Հասարակագիտություն 21․02․23

Ինչպես է մարդը սովորում

Գիտության զարգացումը մեզ լավ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես է տեղի ունենում սովորելու գործընթացը։ Դիտարկենք այն։ Երբ արտաքին աշխարհից տեղեկատվություն ենք ստանում, այն սկզբում առնչվում է մեր կարճաժամկետ կամ աշխատանքային հիշողությանը։ Որպեսզի կարողանանք արտաքին աշխարհից տեղեկություն ստանալ, մեզ պետք է ուշադրության կենտրոնացում։ Ուշադրությունը կարևոր է ոչ միայն ուսուցման համար, այլև այսօր համարվում է մարդու կյանքի կարևորագույն ռեսուրսը։ Համենայնդեպս, բիզնես ընկերությունները հասկացել են, որ մարդու վրա ազդելու համար առաջնայինը նրա ուշադրությունը գրավելն է։ Եթե կարողանաք մարդու ուշադրությունը գրավել, ապա կարող եք տիրանալ նրա ժամանակին, փողերին ու ազդել նրա վրա։

Պատահական չէ, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերբերտ Սայմոնը շրջանառության մեջ է դրել «ուշադրության տնտեսություն» արտահայտությունը։ Ժամանակակից կրթության մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ աշակերտների ուշադրությունը գրավված է տարբեր բիզնես ինդուստրիաների, գործունեության տեսակների կողմից։ Եվ այդ մրցակցության մեջ կրթությունը պարտվողի դերում է։ Մարդկային ապրելակերպում ընդունված է, որ ի տարբերություն չափահասների՝ երեխաները ոչնչով զբաղված չեն։ Հետևաբար՝ նրանք պետք է պարապեն, սովորեն։ Այսօր երեխաների կյանքին բիզնես ինդուստրիաների ակտիվ միջամտության արդյունքում աշակերտներն այլևս պարապ չեն։ Նրանք զբաղված են ֆուտբոլային հանդիպումներ, սերիալներ դիտելով ու տարատեսակ խաղերով։

Աշակերտներին բավականաչափ զբաղեցնում են նաև սոցիալական ցանցերը։ Մի խոսքով՝ սովորելու ժամանակ շատ քիչ է մնում։ Որպեսզի սովորելու գործընթացը հնարավոր լինի, կրթության համակարգը պետք է փորձի գրավել աշակերտների ուշադրությունը։

Այսպիսով՝ սովորելը հնարավոր դարձնելու առաջին քայլը ուշադրության կենտրոնացումն է։ Երբ աշակերտը կենտրոնացնում է ուշադրությունը, ուսուցանվող նյութը տեղափոխվում է աշխատանքային կամ կարճաժամկետ հիշողության մեջ։ Մարդու կարճաժամկետ հիշողության հնարավորությունները սահմանափակ են, այսինքն՝ մարդը չի կարող միանգամից շատ բան սովորել։ Ըստ գիտնականների՝ մարդը կարող է միանգամից սովորել լավագույն դեպքում 9-10 նոր բան։ Որոշ գիտնականներ ավելի հոռետես են և համարում են, որ մարդը կարող է սովորել 4-5 նոր բան։

Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ մեր դասագրքերում, դասերի ժամանակ հաճախ ականատես ենք լինում իրավիճակների, երբ կարճ ժամանակում աշակերտներին փոխանցվում են մի քանի տասնյակ նոր անուններ, տերմիններ ու հասկացություններ։ Իսկ ի՞նչ կարելի է անել, որ աշակերտները հնարավորինս շատ բան սովորեն։ Մասնագետները խորհուրդ են տալիս նոր նյութը սովորեցնել կապակցված։ Խորհուրդ է տրվում օգտագործել գծապատկերներ, պատմություններ, որպեսզի աշակերտները կարողանան լավ յուրացնել նյութը։ Կարևոր է նաև նյութի կապակցված ուսուցումը։ Եթե ուսուցանում եք անջատ փաստեր, ապա աշակերտները քիչ բան կարող են սովորել։

Սույն պատկերում երկու դեպքում էլ օգտագործված է տառերի նույն շարքը։ Պարզապես երկրորդ դեպքում տառերի կապակցումն իմաստալից է։

Նոր գիտելիքներ ձեռք բերելու աշակերտի հնարավորությունը մեծապես կախված է այն բանից, թե գիտելիքների նախնական ինչ պաշար ունի աշակերտը։ Մեր գիտելիքների պաշարը պահեստավորվում է երկարատև հիշողության մեջ։ Այն աշակերտները, ովքեր ունեն գիտելիքների հարուստ պաշար, ավելի շատ բան կարող են վերցնել նոր ուսուցանվող նյութից։ Սրանից կարելի է կարևոր եզրահանգում կատարել՝ որքան շատ գիտելիքներ ունեք, այնքան հեշտ ու շատ կարող եք նոր բաներ սովորել։

Եթե կարճաժամկետ հիշողության առանձնահատկությունը սահմանափակ լինելն է, ապա երկարաժամկետ հիշողության առանձնահատկությունն այն է, որ այնտեղ մնում է խորքային առումով լավ հասկացած գիտելիքը։ Այսինքն՝ այն ամենը, ինչը մենք մակերեսային ենք հասկացել, մնայուն չէ։

Ցավոք, մեր կրթական համակարգը կառուցված է այնպես, որ մենք ավելի շատ մակերեսային բաներ ենք սովորում։ Մեր կրթական համակարգը վազք է կրթական ծրագրի հետևից, ինչի պատճառով աշակերտները չեն հասցնում խորքային գիտելիքներ ձեռք բերել։ Այս առումով, որպեսզի աշակերտները ունենան մնայուն գիտելիքներ, պետք է ուսուցանվող նյութը կրկնելու, ամրապնդելու, կիրառելու, կապակցելու հնարավորություններ ընձեռվեն։ Ընդ որում՝ դա պետք է արվի կանոնավոր և շարունակական ձևով։ Այլ կերպ ասած՝ պետք է կարևորել ոչ միայն ուսումնական ծրագրի ընդգրկումը, այլև խորությունը։

Վերջին տարիներին շատ մարդիկ փորձում են գիտելիքն ու մտածողությունը հակադրել իրար։ Հաճախ ենք լսում արտահայտություններ, որ Google-ն ամեն ինչ գիտի։ Հետևաբար՝ մեր խնդիրը գիտելիք ունենալը չէ, այլ մտածողության հմտությունները զարգացնելը։ Բայց այդպես չէ։ Այսօր էլ հիմնային գիտելիքը ուսուցման հիմքն է։ Ոչ մի բժիշկ չի կարող բարդ վիրահատություններ անել առանց հիմնային գիտելիքի։ Ոչ մի պատմաբան չի կարող վերլուծություններ անել առանց անուններ և թվականներ հիշելու։

Նման տեսակետ արտահայտողները գիտելիքը շփոթում են տեղեկույթի հետ։ Google-ն ունի տեղեկույթ։ Իսկ գիտելիքն այսօր էլ կարևոր է, քանի որ, ինչպես շատ դիպուկ նշում է ամերիկացի հոգեբան Դանիել Ուիլինգհամը, եթե չկա գիտելիք, ապա ինչի՞ մասին ենք մենք մտածում։ Այլ հարց է, որ պարզապես գիտելիք ունենալը բավարար չէ։ Բայց առանց գիտելիքի մտածելն էլ վտանգավոր է։

Ճիշտ չէ նաև հիշողությունն ու մտածողությունը հակադրելը։ Այս մասին էլ Ուիլինգհամը ասել է. «Մենք հիշում ենք այն, ինչի մասին մտածում ենք»։ Հետևաբար՝ մտածողությունն ու հիշողությունը ոչ թե հակադիր բաներ են, այլ փոխկապակցված։ Անընդունելի են գիտելիքի, հիշողության դերը նսեմացնող մոտեցումները։ Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը, որը ԴՆԹ հեղափոխության հեղինակներց է, նշում է. «Երբ ես փորձեցի վերլուծել իմ հաջողության պատճառները, հասկացա, որ դա կապված է իմ գիտելիքների հետ։ Ճեղքումների համար պետք են նոր գաղափարներ, բայց դրանց հիմքը գիտելիքներն են։ Իսկ գիտելիքներ ունենալու համար պետք է շատ կարդալ»։

Սպիտակի երկրաշարժ

Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8[2]-7,2[3] մագնիտուդ, իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր[4]։

Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային անձնակազմի 9 անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում[5]:

Զոհվել է 25․000 մարդ

Տուժածները 514․000 մարդ մնացել է անտուն

Երկրաշարժի վայրը